Աֆրիկայում գետաձիերը դուրս են եկել դաշտ և խափանել ռեգբիի խաղը (տեսանյութ)

21:49 • 31.05.19

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ստիպված են եղել ընդհատել ռեգբիի հանդիպումը գետաձիերի «գրոհի» պատճառով:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, երկու տեղական թիմերի դիմակայությունն անցկացվում էր Letaba Rugby Club ակումբի դաշտում: Կենդանիները դաշտ են դուրս եկել և սկսել են արածել:

Տեղի աղբյուրի կարծիքով՝ կենդանիների ներխուժումը խաղադաշտ պայմանավորված է այն հանգամանքով, որ մոտակայքում գտնվում է Լետաբա գետը:

Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսային շրջանում գետաձիերը կարող են հանգիստ զբոսնել քաղաքի փողոցներով: Մոտակայքում տեղակայված է բնական արգելոցը, որտեղ մեծ խմբերով բնակվում են գետաձիերը: