Արմավիրում ջրային տնտեսության աշխատակիցները շրջափակել են շենքը (տեսանյութ)
12:20
Բողոքի ակցիայի մասնակից Վազգեն Հովակիմյանն ասաց, որ արդեն 40 տարի է աշխատում է ջրային տնտեսությունում.«Նման իրավիճակ ՀՀ-ում չպետք է լինի: Այստեղ կանգնած յուրանքաչյուրը մեկ 1մլն աշխատավարձ չի ստացել: Նախկինում կարողանում էինք հավաքագրում անել, ասել, որ ձեր պարտքն այս տարի 50000 դրամ է, օրինակ, չվճարելու դեպքում դատարան հայց էինք ներկայացնում և որոշ մասը գոնե կարողանում էինք գանձել, հիմա որևէ մեկին որևէ բան ասելու, կամ գումարին ձեռք տալու հնարավորություն չունենք, որովհետև մենք փողի հետ գործ չունենք, վարձերը պետք է վճարվեն ոչ կանխիկ:
Բա ժողովուրդն ի՞նչ անի, ի՞նչ են մտածում մեր ղեկավարները, հետո էլ խոսում են արտագաղթից: Բա ի՞նչ անի էն մարդը, ով 24 ժամ պետք է ուղեկալի մոտ նստի ու մի կտոր հաց ուտելու իրավունք չունի»:
Արմավիրի մարզի Հոկտեմբեր համայնքում Ջրային տնտեսության աշխատակիցները փակել են տնտեսության շենքը։
Tert.am-ի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնողներից մեկն ասաց, որ մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստացել, իսկ հիմա տնտեսությունը փակվում է։
Ռազմիկ Գաբրիելյանը, ով երկու ամիս առաջ է նշանակվել Արմավիրի ջրային տնտեսության տնօրեն, ասաց, որ նախկինում էլ պարտքեր են կուտակվել, այդ պատճառով է, որ չեն կարողանում աշխատավարձերը վճարել:
Դիմել են Ջրային տնտեսության պետական կոմիտե, որտեղից սակայն հստակ պատասխան չեն ստացել, Կառավարությունը կպատասխանի 2 օրվա ընթացքում:
Բողոքի ակցիային կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:










