Բաքվի մետրոյում կինը գնացքի տակ է նետվել
Բաքվի մետրոպոլիտենի «Մայիսի 28» կայարանում ինքնասպանության փորձ է գրանցվել: Ինչպես հաղորդում է Report-ը, կինը գնացքի տակ է նետվել:
Մետրոպոլիտենի կայարանի մուտքը 15-20 րոպեով փակվել է: Մետրոպոլիտենի պաշտոնական ներկայացուցիչ Բախտիյար Մամեդովը հաստատել է տեղեկությունը:
Նրա խոսքով՝ դեպքի առթիվ հետաքննություն է տարվում, որի արդյունքների համաձայն պաշտոնական տեղեկություններ կտրամադրվեն:










