Մեծամորում «06»-ը բախվել է Երևան-Արտենի երթուղու «Գազել»-ին. վիրավորներից մեկն անչափահաս է. Shamshyan.com

09:23 • 31.05.19

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ երեկ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամոր քաղաքի ավտոկանգառի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լիանա Խաչատրյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 NO 162 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արամ Գաբրիելյանի վարած Газель մակնիշի 3922 Լ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Լ. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ 16-ամյա Մ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է Երևան-Արմավիր-Արտենի երթուղին։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: