Տեսախցիկը ֆիքսել է Եվրոպայի ամենաակտիվ հրաբխի՝ գիշերային երկինքը լուսավորող ժայթքումները (տեսանյութ)
Իտալիայի Էթնա հրաբուխը վերջին օրերին սեյսմիկ ակտիվ վիճակում է գտնվում, որի ժայթքումներից լուսավառվել է Սիցիլիայի գիշերային երկինքը:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, հրաբխից կարմիր լավայի և մոխրի ժայթքումը տեսախցիկները ֆիքսել են ուրբաթ վաղ առավոտյան: Եվրոպայի ամենաակտիվ հրաբխից նման ժայթքումներ նկատվում են տարին մի քանի անգամ:
Եվրոպայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբուխն սկսել է ակտիվանալ առավոտյան 05:00-ին (երևանյան ժամանակով)՝ ծխացող կարմիր լավայի գետ ժայթքելով հարավարևելյան լեռնալանջին:










