Իրաքի հյուսիսում պայթյունների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել
Իրաքի Քիրքում քաղաքում պայթյունների շարքի հետևանքով մահացել է նվազագույնը 6 մարդ, ևս 12-ը վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով` քաղաքի տարբեր մասերում պայթուցիկ սարքերով լցված մեքենաներ են գործի դրվել, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Նշվում է, որ ահաբեկչության հետևանքով տուժել են Իրաքի անվտանգության աշխատակիցները:
Ավելի վաղ Իրաքի անվտանգության ծառայությունները բազմիցս հայտարարել էին Քիրքուկում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների մասին, որոնք նախապատրաստվում էին հարձակումներ կատարել այս նահանգում:










