Վաղվանից հանրապետությունում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով
Հանրապետության տարածքում` մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-5-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում











