«Քանդե՛ք պատերը». Մերկելը թրոլլինգի է ենթարկել Թրամփին

15:42 • 31.05.19

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեղինակավոր Հարվարդի համալսարանի շրջանավարտների առջև ելույթ ունենալու և ժամանակակից աշխարհի առջև ծառացած խնդիրների մասին խոսելու ժամանակ խորհուրդ է տվել «քանդել արհամարհանքի, տգիտության պատերն» ու «մերժել մեկուսացումը»:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Մերկելի ակնարկները, ամենայն հավանականությամբ, ուղղված են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ չնայած, որ կանցլերն իր խոսքում նրա անունը չի հիշատակել:

Դիմելով շրջանավարտներին՝ Մերկելն ասել է, որ աշխարհում նկատվում է մեկուսացման և պրոտեկցիոնիզմի աճ, որոնք վնասում են աշխարհի բարգավաճման հիմք հանդիսացող համաշխարհային առևտրին:

«Այժմ ավելի, քան երբևէ, մեր մտածողությունն ու գործողությունները պետք է միասնական, այլ ոչ թե առանձին, ավելի շատ գլոբալ, այլ ոչ թե ազգային լինեն»,-ասել է Մերկելը՝ ընդգծելով, որ մարդիկ պետք է քանդեն իրենց ուղեղներում եղած պատերը, որոնք տարբեր երկրների առաջնորդներին խանգարում են համագործակցել համաշխարհային մարտահրավերների հաղթահարման հարցում:

 

German Chancellor Angela Merkel (pictured on Thursday at Harvard) has told graduates of Harvard University they must 'tear down walls of ignorance' and reject isolationism as they tackle global problems such as climate change and terrorism

Merkel made the comments on Thursday while delivering the keynote speech (pictured) at Harvard's 368th commencement ceremony in Cambridge, Massachusetts