Զելենսկին որոշել է սեփական ապրանքանիշ ստեղծել

19:33 • 31.05.19

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է ստեղծել սեփական «Зекоманда» ապրանքանիշը և 4 առևտրային ապրանքանշան, որոնք առնչվում են իր քաղաքական գործունեության հետ:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Զելենսկին դիմել է Ուկրաինայի մտավոր սեփականության ինստիտուտ՝ դրանք պաշտոնապես գրանցելու նպատակով:

«Ապրանքների և ծառայությունների ապրանքանշանների համար ընդունված դիմումների» բաժնում ասվում է, որ Զելենսկին հայտ է ներկայացրել «Зекоманда» ապրանքանիշը, ինչպես նաև «Ze», «Ze!» «Ze2019» և «Команда Зеленского» ապրանքանշանները գրանցելու համար:

Փաստաթղթի համաձայն՝ այդ անվանումները կիրառվելու են գովազդային և կրթական գործունեության, տպագրության և ժամանցային ոլորտում: