Մահացել է հայտնի նարկոբարոն Ֆրենկ Լուկասը, որի կյանքի հիման վրա նկարահանվել է «Գանգստեր» ֆիլմը
ԱՄՆ-ում ութսունութ տարեկանում կյանքից հեռացել է հայտնի նարկոբարոն և քրեական հեղինակություն Ֆրենկ Լուկասը, գրում է Deadline-ը:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, նա Վիետնամում պատերազմի ժամանակ զբաղվել է ԱՄՆ հերոինի մեծ խմբաքանակների փոխադրումներով:
1976 թվականին նրան ձերբակալել են և սկզբում 70 տարվա ազատազրկման դատապարտել, սակայն ավելի ուշ պայմանական վաղաժամ ազատ արձակել, քանի որ նա համաձայնել էր համագործակցել քննության հետ: 1984 թվականին քրեական հեղինակությունը կրկին ձերբակալվել է և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ թմրամիջոցների փոխանակման փորձի համար: Լուկասն ազատ է արձակվել բանտից 1991 թվականին:
Նրա մասին անգամ 2007 թվականին ֆիլմ է նկարահանվել՝ «Գանգստեր», որի սցենարը գրվել է անձամբ Լուկասի պատմածի հիման վրա, իսկ գլխավոր դերը խաղացել է հայտնի դերասան Դենզել Վաշինգտոնը:











