Ստամբուլում հարձակում են գործել հայ կնոջ վրա
Ստամբուլում նախօրեին երկու դիմակավորված անձինք դանակով հարձակվել են հայ կնոջ վրա և վիրավորել նրան: Ինչպես հայտնում է persecution.org-ը, այս մասին տեղեկացրել է Ստամբուլի «Ակոս» հայկական թերթը:
Աղբյուրի տվյալներով՝ հարձակման ժամանակ անհայտ տղամարդիկ զգուշացրել են, որ «Սա դեռ սկիզբն է»: Բարեբախտաբար, հարևաններն արձագանքել են կնոջ բղավոցին:
Նշվում է, որ երկու ամիս առաջ հայ կնոջ և նրա ամուսնու տան վրա հայերի դեմ ուղղված սպառնալից նշան են արել: Հայ բնակիչների տների և եկեղեցիների վրա համատարած նման նշաններ են արվել:
Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը, սակայն սա հայերի դեմ հետապնդման միակ օրինակը չէ: Այս մասին գրելով աղբյուրը հիշեցնում է նախորդ ամիս թուրքական հեռուստատեսության եթերում հայ տղային ստիպել են կրոնափոխ լինել:










