ՌԴ Դերժինսկ քաղաքի գործարաններից մեկում 3 պայթյուն է որոտացել. կա 19 վիրավոր (տեսանյութ)

15:17 • 01.06.19

Ռուսական Դերժինսկ քաղաքի «Կրիստալ» գործարանում որոտացած երեք պայթյունի հետևանքով բեկորային վնասվածքներ է ստացել 19 մարդ, հայտնում է tvrain.ru-ն՝ առողջապահության նախարարությանը հղումով:

Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունների հետևանքով ամբողջովին փլուզվել է գործարանի այն հատվածը, որտեղ պահվում էր զինամթերքը:

Դրանից հետո «Կրիստալ»-ի տարածքում հրդեհ է սկսվել: Կրակը տարածվել է 100 քմ մակերեսով տարածքում: