Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

12:51 • 01.06.19

Արցախում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի զոհվելու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը մահացու հրազենային վնասվածք էր ստացել  հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում՝ հակառակորդի կողմից արձակած կրակոցներից: