Դերժինսկում արտակարգ դրություն է հայտարարվել պայթուցիկների գործարանում տեղի ունեցած 3 պայթյունի պատճառով. վիրավորների թիվը հասել է 27-ի

16:31 • 01.06.19

Ռուսական Դերժինսկ քաղաքի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել պայթուցիկների արտադրությամբ զբաղվող «Կրիստալ» գործարանի տարածքում որոտացած երեք պայթյունից հետո:

Այս մասին գրում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ վիրավորների թիվը 19-ից հասել է 27-ի, ևս երկու մարդ անհետ կորած է համարվում:

Պայթյունների հետևանքով ամբողջովին փլուզվել է գործարանի այն հատվածը, որտեղ պահվում էր զինամթերքը:

Դրանից հետո «Կրիստալ»-ի տարածքում հրդեհ է սկսվել: Կրակը տարածվել է 100 քմ մակերեսով տարածքում: