Տարիներ շարունակ սաուդացի արքայազն ձևացող կոլումբացին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

22:57 • 01.06.19

Տարիներ շարունակ սաուդացի արքայազն ձևացող և արքայական շքեղ կյանքով ապրող Էնթոնի Ժինյակը 18 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, 48-ամյա տղամադրուն ազատազրկման են դատապարտել խաբեության մեղադրանքով: Վերջինս թանկարժեք զարդեր էր կրում և ճանապարհորդում անձնական ինքնաթիռներով ու մեքենաներով դիվանագիտական արտոնագրի օգնությամբ: Բացի այդ նա այցեքարտեր է օգտագործել, որտեղ ինքը նշված է եղել որպես «սուլթան»:

Ինքնահռչակ արքայազնի պատմությունը հանգուցալուծում է գտել ուրբաթ, երբ նրա գործով դատավճիռ է կայացվել:

Ֆլորիդայի դատավորը հայտարարել է, որ կոլումբացի խաբեբան սաուդացի արքայազն ձևանալով 8 մլն դոլար է շորթել ներդրողներից:  

Ժինյակը բնակվելիս է եղել ԱՄՆ-ում և շուրջ 30 տարի արքայազն է ձևացել և բռնվել է, միայն անցյալ տարի, երբ նրան նկատել են խոզի միս ուտելիս: