«Դեղին բաճկոնները» դեռևս չեն որոշել, թե որտեղ են անցկացնելու իրենց 29-րդ ակցիան

04:51 • 01.06.19

Ֆրանսիական «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները դեռևս չեն որոշել, թե որտեղ են անցկացնելու իրենց 29-րդ ակցիան: Այդ մասին են վկայում սոցիալական ցանցերում տարբեր խմբերի հայտարարությունները, հայտնում է ТАСС-ը:

Ըստ աղբյուրի՝ շարժման մասնակիցներից մեկը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քաղաքային իշխանությունները կրկին մերժել են ակցիան Ելիսեյան դաշտերում անցկանելու իրենց առաջարկը:  

Նշվում է, որ քաղաքային իշխանությունն արգելել է ակցիա իրականացնել Փարիզի գլխավոր պողոտայում՝ պատճառաբանելով ցուցարարների կողմից պատճառված զգալի վնասները: «Դեղին բաճկոններ» շարժումը մտադիր է վիճարկել այդ որոշումը դատարանում: Այդ արգելքը նրանք համարում են «ոտնձգություն՝ հավաքների ազատության դեմ»:

Սոցիալական ցանցերում շարժման մասնակիցները կոչ են արել, բացի Փարիզից, բողոքի ակցիաներ կազմակերպել նաև Ռուանում, Բորդոյում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում: Սակայն այդ կոչերն առայժմ լայն արձագանք չեն գտել: