Ֆրանսիայում կողոպտիչները 5 րոպեում շուրջ հարյուր ակնոց են գողացել 

19:02 • 01.06.19

Ֆրանսիայի հարավարևելյան շրջանում գտնվող Կլեոն-դ'Անդրան համայնքում շուրջ հարյուր ակնոց են գողացել խանութից: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, գողությամբ հասցված վնասի չափը կազմել է 30 000 եվրո:

Նշվում է, որ գողերի կազմակերպված հանցախումբը հարձակում է իրականացրել ակնոցի խանութի վրա գիշերվա ժամերին: Հինգ րոպեում կողոպտիչները կարողացել են հարյուր արևապաշտպան ակնոց դուրս հանել խանութից դարակների հետ միասին:

Ենթադրվում է, որ սա կողոպտիչների առաջին հարձակումը չի եղել: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: