Ցուցարարներն այրել են Հոնդուրասում ԱՄՆ դեսպանատան շենքի մուտքը

04:08 • 01.06.19

Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում մի խումբ ցուցարարներ այրել են ԱՄՆ դեսպանատան շենքի գլխավոր մուտքը, RT-ի փոխանցմամբ՝ հայտնում է El Nuevo Herald-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցարարները դեսպանատան շենքի մուտքի մոտ  ավտոմեքենայի անվադողեր են կուտակել և այրել դրանք:

Դեպքի վայր ժամանած հրշեջները արագ մարել են կրակը:

Նշվում է, որ Հոնդուրասում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են բժիշկների և կրթության ոլորտի աշխատակիցների գործադուլի ֆոնին: