Իրանի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել

11:12 • 01.06.19

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգում 4,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր՝ տեղական ժամանակով 09:04 րոպեին` 16 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Քերմանշահ նահանգում ուժեղ երկրաշարժ էր գրանցվել, որի հետևանքով 646 մարդ էր տուժել: