Մեքսիկայի նախագահը հույս ունի լավ արդյունքներ գրանցել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում

23:46 • 01.06.19

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ ոգևորված է մեքսիկական ապրանքների նկատմամբ մաքսատուրք սահմանելու հարցով բանակցություններ վարելու ԱՄՆ պատրաստակամությամբ և ակնկալում է, որ բանակցություններն ամերիկյան կողմի հետ լավ արդյունքներ կունենան:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, միևնույն ժամանակ մեքսիկացի առաջնորդն ընդգծել է, որ իշխանություններն արդեն ծրագիր են նախապատրաստել, որպեսզի մարդիկ չտուժեն մաքսատուրքերի հնարավոր սահմանումից: Նրա խոսքով՝ Մեքսիկան մտադիր չէ «առևտրային պատերազմի» մեջ մտնել ԱՄՆ-ի կամ մեկ այլ երկրի հետ:

«Մենք առևտրային պատերազմների, մաքսատուրքերի և հարկերի պատերազմների մեծ չենք մտնի, մենք չենք ուզում բախվել ԱՄՆ-ի և այլ երկրների հետ… Եթե դա բավարար չլինի, մենք կարող ենք դիմել միջազգային դատարանների, ինչպես նախատեսված առևտրային միջազգային համաձայնագրերով»,- հայտարարել է մեքսիկացի առաջնորդը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է հունիսի 10-ից Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ 5 տոկոսով մաքսատուրքեր սահմանելու մասին, եթե անօրինական ներգաղթյալների խնդիրը պահպանվի: