Նովոսիբիրսկում պատգամավորը վեճի է բռնվել ճանապարհային ոստիկանի հետ (տեսանյութ)

06:24 • 01.06.19

ՌԴ Նովոսիբիրսկի շրջանի խորհրդարանի պատգամավոր Յուրի Շպակովը լեզվակռվի է բռնվել տեղի ճանապարհային ոստիկանության աշխատակցի հետ: Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է «АСТ-54» ծառայության «ВКонтакте» սոցիալական ցանցի էջում, հաղորդում է Life.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ տեսանյութում երևում է, թե ինչպես է Շպակովը ոստիկանին խնդրում շարժվել և չխոչընդոտել մյուս մեքենաների երթևեկին: Ոստիկանության ծառայողը բացատրում է, որ չի կարող դա անել, քանի որ ինքն իրավախախտման մասին ակտ է գրում: Պատգամավորին վրդովեցրել է ոստիկանի արարքը և նրա ձայնի բարձր տոնայնությունը:

Ինչ-որ պահի զրույցը թեժանում է, և ճանապարհային ոստիկանը պատգամավորին ասում է, որ նա «ազատ է, կարող է գնալ»: Այս արտահայտությունը վերջնականապես հունից հանում է ժողովրդի ընտրյալին, որը սկսում է ոչ պատշաճ արտահայտություններով վիրավորել օրենքի պաշտպանին:

«Ում ես ասում՝ ազատ ես: Էդ երբվանից ես դու ինձ հրամաններ տալիս: Ով ես դու, խոսել սովորիր…»- զայրացած ասել է պատգամավորը և հեռացել:

Տեսանյութն՝ այստեղ: