ՌԴ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին և մասամբ այրվել

17:42 • 01.06.19

Ռուսաստանի Դաշնության կազմում ներառված Ադըղեայի Հանրապետության տարածքում  ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին, ինչից հետո այրվել են գնացքի վագոններից մեկն ու բեռնատարը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, ըստ նախնական տվյալների՝ տուժել է «Կամազ» բեռնատարի վարորդը:

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: