ԱՄՆ-ում հարազատ դստեր հետ ամուսնանալու պատճառով հայրն ազատազրկման է դատապարտվել
ԱՄՆ Նեբրասկա նահանգի բնակիչը, որն ամուսնացել է իր հարազատ դստեր հետ, ազատազրկման է դատապարտվել: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ գրում է Omaha World-Herald-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2018 թ. աշնանը ոստիկանություն հաղորդում էր ստացվել այն մասին, որ 40-ամյա Տրեվիս Ֆիլդգրոուվի և նրա դստեր՝ 21-ամյա Սամանթա Քերշների միջև սեռական կապ կա: Երկուսն էլ հաստատել էին տեղեկություը և նշել, որ հոկտեմբերի 1-ին իրենք պաշտոնապես ամուսնացել են:
Նշվում է, որ Քերշների մայրն աղջկան իր կենսաբանական հոր հետ ծանոթացրել է ընդամենը երեք տարի առաջ: Նրանք նախկինում երբեք չեն հանդիպել: Ըստ Ֆիլդգրոուվի՝ ինքը նրան չի համարել իր դուստրը, քանի որ նրա ծննդյան վկայականում իր անունը չի եղել:
Քերշները պատմել էր, որ հոր հետ քնելու պատճառը քրոջ հետ գրազն է եղել: Քույրը պնդել էր, որ առաջին քայլը Ֆիլդգրոուվը կանի, սակայն աղջիկը չէր կարող պարտվել և ինքն է հրապուրել հորը:
Ոստիկանության կողմից իրականացված ԴՆԹ անալիզը հաստատել էր, որ Ֆիլդգրոուվը Քերշների հայրն է:
Դատարանի որոշմամբ՝ Ֆիլդգրոուվը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:










