Հնդկաստանում ամուսնությունից երկու շաբաթ անց կինը փախել է քահանայի հետ
Հնդկաստանի Տորի գյուղում բնակվող 21-ամյա Ռինա Բայն ամուսնուց փախել է հարսանիքից ընդամենը երկու շաբաթ հետո: Հարսանեկան արարողության հոգևոր մասն անցկացրել է քահանա Վինոդ Մահարաջը, ում պատճառով էլ երիտասարդ հարսնացուն լքել է ամուսնուն: Այս մասին տեղեկացնում է NDTV-ն:
Բայը փախել է քահանայի հետ` տնից վերցնելով կանխիկ գումար և թանկարժեք իրեր: Ամուսնու բարեկամները կասկած են հայտնել, որ զույգը վաղուց էր հանդիպում: Նրանք դիմել են ոստիկանություն: Սիրեկանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:










