Լոռու մարզում Honda-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հոսպիտալացվել է. Shamshyan.com

20:39 • 02.06.19

Հունիսի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Honda մակնիշի 35 QA 531 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնության կենտրոն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթրակվածի ինքնությունը: