Աճուրդի տունը Dodge Challenger մակնիշի մեքենա է ստացել՝ բեռնախցիկում անգիտակից վիճակում գտնվող երիտասարդ

18:10 • 02.06.19

Անգլիական Լանքասթեր քաղաքում Manheim ավտոմեքենաների աճուրդ իրականացնող գործակալությունը Dodge Challenger Hellcat մակնիշի մեքենա է ստացել, որի բեռնախցիկում անգիտակից վիճակում գտնվող մարդ է եղել:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, ոստիկանությունը պարզել է նրա ինքնությունը, սակայն, թե ինչպես է տղամարդն այդտեղ հայտնվել, հայտնի չէ: Մեքենան կարող էր վաճառվել, և միայն գնորդը որոշ ժամանակ անց կհայտնաբերեր բեռնախցիկում գտնվող մարդուն, եթե աճուրդի տան աշխատակիցները մանրակրկիտ զննության չենթարկեին մեքենան:

Նշվում է, որ «Չելենջերի» բեռնախցիկում սևամորթ երիտասարդի են հայտնաբերել, որը կենդանության նշաններ ցույց չէր տալիս: Այդ պահին նրա վրա ջուր են ցողել, որից հետո վերջինս ուշքի է եկել, սակայն հրաժարվել է տեղեկացնել, թե ինչպես է հայտնվել այնտեղ: Նա որևէ փաստաթուղթ չի ունեցել իր մոտ և չի էլ ցանկացել ներկայանալ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան բաժին են տարել, որտեղ մատնահետքերի օգնությամբ պարզել են ինքնությունը: Տղամարդը 25-ամյա Լեոն Փարքսն էր՝ ամերիկյան Բրոնքս քաղաքից, որին որոնում է Նյու Յորքի ոստիկանությունը՝ պայամանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու և անօրինական զենք պահելու պամար:

Նշվում է, որ ժամանակակից մեքենաներն այնպես են նախագծված, որ բեռնախցիկը կարելի է ներսից բացել, և, հավանաբար, Փարքսն ինքնուրույն դուրս գալու հույս ուներ, բայց թե ինչպես է այնտեղ հայտնվել, այդպես էլ չի պարզվել: