Բակո Սահակյանը Նոր Գետաշեն համայնքում մասնակցել է «Արի Ռեզորթ» հանգստյան համալիրի բացման արարողությանը

22:30 • 02.06.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքում մասնակցել է «Արի Ռեզորթ» հանգստյան համալիրի բացման արարողությանը:

Նախագահ Սահակյանը Շահումյանի շրջանում հանգստյան ցանցի զարգացումը համարել է զբոսաշրջության խթանման կարեւոր գործոններից մեկը:

Այդ մասին հայտնել են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից: