Իսրայելցի կինը կատարել է քաղցկեղից մահացած անծանոթի ցանկությունը և նրա համար աղջիկ լույս աշխարհ բերել

23:01 • 02.06.19

Իսրայելում բնակվող 35-ամյա Լիաթ Մալկեին 2013 թվականին բժիշկներն ասել են, որ եթե ցանկանում է երբևէ երեխա ունենալ, ապա լավ կլինի, որ չուշացնի:

Ինչպես գրում է Life.ru-ն, այդ ժամանակ աղջիկը սկսել է տեղեկություններ փնտրել համացանցում և կարդացել է 7 տարի առաջ իրենց որդուն կորցրած ծնողների՝ Վլադ և Յուլյա Պոզնյանսկիխների մասին:

Կապ հաստատելով նրանց հետ՝ Լիաթը տեղեկացել է, որ նրանց որդին մահացել է 25 տարեկանում քաղցկեղից: Սակայն նա շատ է ցանկացել երեխա ունենալ և նախքան կյանքից հեռանալը սառեցրել է սերմնահեղուկը, որպեսզի ծնողները համապատասխան աղջիկ գտնեն:

Տեսնելով նրանց որդու՝ Բարուկի լուսանկարները՝ Լիաթը հասկացել է, որ նա լավ տղա է եղել. «Ես անմիջապես հասկացա, որ նա շատ հաճելի մարդ է եղել. բարի աչքեր, ջերմ ժպիտ»:

Ավելի ուշ իսրայելուհին առողջ և գեղեցիկ աղջիկ է ունեցել, որին անվանել է Շիրա: Տատիկն ու պապիկը հաճախ զբոսնում են թոռնուհու հետ, իսկ Լիաթը պատմում է նրան հոր մասին: