Կիևում կրակել են 5-ամյա երեխայի գլխին
Կիևի մարզում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 5-ամյա երեխա: Այս մասին տեղեկացնում է «112 Украина»-ն: Դեպքի վայրը զննելիս ոստիկանությունը հայտնաբերել է կոտրված տարաներ: Ենթադրվում է, որ ինչ-որ մեկը պատահական է կրակել, և փամփուշտը դիպչել է երեխայի գլխին:
Տղայի ընկերները, որոնց հետ փոքրիկը զբոսնելիս է եղել, պատմել են, որ սկզբում իրենք լսել են բարձր աղմուկ, որից հետո իրենց ընկերն ընկել է գետնին: Նրանք կանչել են ծնողներին: Սկզբում բոլորը մտածել են, որ երեխան սայթաքել է, ընկել ու գլուխը հարվածել է քարին, սակայն հիվանդանոցում հայտնել են, որ երեխան հրազենային վնասվածք է ստացել: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:










