Մոսկվայում անոմալ շոգ եղանակ է սպասվում

22:09 • 02.06.19

ՌԴ մայրաքաղաքում հաջորդ շաբաթ սպասվում է այրող և չոր եղանակ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի մասնագետներին:

Մասնագետների կարծիքով՝ արդեն երկուշաբթի օրվանից՝ հունիսի 3-ից, օդի ջերմաստիճանը Մոսկվայում կհասնի առնվազն 25 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի: Սակայն հաջորդ շաբաթվա կեսերին ջերմաստիճանը կհասնի արդեն 30 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:

Ինչպես հաղորդվում է, ուրբաթ՝ հունիսի 7-ին, Մոսկվայում տարածաշրջանի համար անոմալ շոգ կտիրի, այսինքն օդի ջերմաստիճանը կհասնի 33 աստիճանի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր նույնպես Մոսկվայում 25 աստիճան տաքություն է գրանցվելու: