Արմավիրում 38-ամյա վարորդը Opel-ով գլորվել է դաշտը․ ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Հունիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ 38-ամյա Մուշեղ Եփրեմյանն իր վարած Opel Vectra մակնիշի 34 AL 640 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվար հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում










