Թրամփը հայտարարել է, որ Մեգան Մարքլին «չար» չի անվանել

20:51 • 02.06.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ԶԼՄ-ներում տարածված հաղորդումն այն մասին, որ բրիտանացի արքայազն Հարիի կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին «չար» է անվանել:

«Ես երբեք Մեգան Մարքլին «չար» չեմ անվանել: Այդ ամենն անում են կեղծ ԶԼՄ-ները: Արդյոք CNN-ը, New York Times-ը կամ մյուսները ներողություն կխնդրեն: Կասկածում եմ», - Twitter-ում գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ավելի բաղ բրիտանական The Sun պարբերականը  և մի շարք այլ արտասահմանյան լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Թրամփը Մեգան Մարքլին «չար» է անվանել՝ նախկինում իր մասին վերջինիս արած արտահայտությունների համար:

Մեգան Մարքլը նախքան բրիտանական թագավորական ընտանիքի անդամ դառնալը քննադատական ելույթներ էր ունենում Թրամփի հասցեին: