Խարկովում տեսագրել են, թե ինչպես են տապալում մարշալ Ժուկովի կիսանդրին (տեսանյութ)
Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ազգայնականներն Ուկրաինայի Խարկով քաղաքում պատվանդանից տապալում մարշալ Գեորգի Ժուկովի կիսանդրին:
Ինչպես գրում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել Սպորտի քաղաքային պալատի հարևանությամբ: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են ճոպանի օգնությամբ ցած գցում հուշարձանը: Ակցիային մասնակցել են «Ազգային կորպուս» և «Աջ սեկտոր» խմբավորումների ներկայացուցիչները:
Խարկովի իշխանությունները խոստացել են վերականգնել կիսանդրին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ուկրաինայում սա առաջին դեպքը չէ, երբ «խորհրդային ժառանգության» հուշարձաններ են քանդվում: Վերջին անգամ գարնանը Լվովում տապալել էին Փառքի հուշարձանի սեպագիր արձանագրությունը:
Տեսանյութն՝ այստեղ:










