Վենետիկում կրուիզային նավը բախվել է կառամատույցին և զբոսաշրջային ջերմանավին

18:49 • 02.06.19

Վենետիկ մտնելիս կրուիզային նավը կորցրել է կառավարումն ու բախվել կառամատույցին և զբոսաշրջային ջերմանավին:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին, Opera կրուիզային նավն ուղևորվելիս է եղել Սան Բազիլիո նավահանգիստ և կառանման պահին քթային հատվածով բախվել Michelangelo զբոսաշրջային ջերմանավին:

Երկու մարդ ջերմանավի ուղևորներից թեթև վնասվածքներ են ստացել, ևս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց բուժզննություն անցնելու համար: Տուժած զբոսաշրջիկների ազգությունը դեռևս հայտնի չէ:

 Նշվում է, որ վթարը, հավանաբար, տեղի է ունեցել, երբ պատռվել է ճոպանը, որն օգտագործվում է կրուիզային նավերը քարշակին ամրացնելու համար քաղաքային ջրանցքներ մտնելիս: