Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել (տեսանյութ)
Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության աշխատակիցները կրակ են բացել անձի ուղղությամբ, որը փորձել է Սպիտակ տան հարևանությամբ գտնվող տարածք ներխուժել, հայտնում է China Xinhua News-ը՝ իշխանություններին հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սպիտակ տան մոտ գտնվող մարգագետինը լքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ներկայում նա պետական այցով մեկնել է Մեծ Բրիտանիա:
Նշվում է, որ Գաղտնի ծառայության աշխատակիցները բանավոր նախազգուշացմամբ դիմել են տղամարդուն: Տուժած տղամարդու վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում:
A man was taken down near the White House on Sunday night after U.S. Secret Service agents opened fire. https://t.co/X58DRcIVTZ pic.twitter.com/b2cTkWyTS6
— China Xinhua News (@XHNews) June 3, 2019










