Երկրպագուներից մեկը հարձակվել է Մայրի Սայրուսի վրա (տեսանյութ)

23:58 • 03.06.19

Երկրպագուներից մեկն ամբոխի մեջ հարձակվել է ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի վրա: Ինչպես գրում է Gazeta.ru-ն, համապատասխան տեսանյութը հրապարակվել է Twitter-ում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սայրուսը քայլում ամուսնու՝ դերասան Լիամ Հեմսվորթի հետևից՝ գնալով դեպի մեքենան: Այդ պահին երկրպագուներից մեկը բռնում է նրա վարսերից, այնուհետև քաշում է դեպի իրեն և համբուրում: Միջադեպից հետո նրան մի կողմ են տարել թիկնապահները: