«Գեղեցիկ կանայք ապաքինեցին ինձ». Ֆիլիպինների նախագահը խոստովանել է, որ նախկինում «մի քիչ» միասեռական է եղել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հավաքված ամբոխի առաջ խոստովանել է, որ նախկինում միասեռական է եղել, սակայն հետո «ապաքինվել» է:
Ինչպես նշում է CNN-ը, Դուտերտեն այս մասին ասել է Տոկիոյում ֆիլիպինյան համայնքի ներկայացուցիչների առջև ելույթի ժամանակ:
Իր քաղաքական քննադատներից մեկին՝ սենատոր Անտոնիո Տրիլանեսին միասեռական լինելու համար քննադատելու ժամանակ Դուտերտեն խոստովանել է, որ ինքը ևս իրեն «փոքր-ինչ միասեռական է զգացել, երբ ամուսնացած է եղել առաջին կնոջ՝ Էլիզաբեթ Զիմերմանի հետ»:
Դուտերտեի խոսքով՝ իր ներկայիս կնոջը՝ Հոնեյլեթ Ավանցենյային հանդիպելուց հետո «ապաքինվել» է:
«Ես կրկին տղամարդ դարձա, փաստորեն գեղեցիկ կանայք ապաքինեցին ինձ: Դրանից հետո սկսեցի ատել վայելուչ տղամարդկանց: Հիմա ես նախընտրում եմ գեղեցիկ կանանց»,-ասել է նախագահը:
Աղբյուրը նկատում է, որ Դուտերտեն նախկինում սկանդալային արտահայտություններ է արել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վերաբերյալ և ասել, որ դեմ է իր երկրում միասեռ ամուսնությունների օրինականացմանը:










