Սաակաշվիլին պատմել է՝ Կիև վերադառնալուց հետո ինչ պայմաններում է ապրում (տեսանյութ)

10:41 • 03.06.19

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին օրերս Ուկրաինա վերադառնալուց հետո լրագրողներին պատմել է, թե ինչպես է ապրում: Նա այժմ զբաղված է Կիևում գտնվող 1-հարկանի տան վերանորոգման աշխատանքներով, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Այս տունը գործիչրը սկսել է կառուցել ավելի քան 2 տարի առաջվանից: Այն 100 քմ-ից պակաս տարածք ունի, ունի ընդարձակ բակ: Սա Սաակաշվիլիի միակ անշարժ գույքն է, որը կալանքի տակ չէ:

Տան վերանորոգման աշխատանքներն ավարտված չեն, խոհանոց դեռ չկա: Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ դրանում կա 2 փոքր ննջարան ու հյուրասենյակ: Բանվորների աշխատանքին հետևում է այնտեղ եկած կատուն, որին բանվորները Միշա են անվանում:

Իսկ եթե խոհանոց չկա, ապա ինչով է սնվում նախկին նախագահը: Վերջինս պատասխանել է, որ խոհանոց դեռ չկա, բայց նա ունի սառնարան: 

«Դրանում կա երշիկ: Երեկ իմ ուկրաինացի ընկերն իմացավ, որ այստեղ եմ, և ինձ բերեց կնոջ պատրաստած կերակուրը: Կա նաև գինի, կոնսերվացված ձկներ...»,- պատմել է Սաակաշվիլին:

2016 թվականին Սաակաշվիլիին զրկել էին Ուկրաինայի քաղաքացիությունից և արտաքսել Լեհաստան: Նրան քաղաքացիությունը վերադարձրել է երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: