Թուրքական նահանգում տեղի ունեցած երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում

14:59 • 03.06.19

Թուրքիայի տարածքում գտնվող Էլյազըղի նահանգի (պատմական Խարբերդ - tert.am) Սիվրիջե քաղաքում 3,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով:

«Երկրաշարժի օջախը գտնվել է 3 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում»,-գրում են լրատվամիջոցները:

Տուժածներ չկան, սակայն երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում:

Թուրքիան գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, և երկրաշարժեր այստեղ հաճախ են տեղի ունենում: