Տոմսեր դեպի Եգիպտոս՝ 2 անձի համար և 50-ից ավել նվերներ. Երևան Մոլում կայացավ Ակումբային Քարտերի մեգախաղարկությունը
Մայիսի 30-ին Երևան Մոլում տեղի ունեցավ Ակումբային Քարտերի մեգախաղարկություն, որին մասնակցում էին ապրիլի 15-ից մայիսի 30-ը Մոլում գնումներ կատարած բոլոր հաճախորդները: Խաղարկվող մրցանակներն էին 1 հատ 100.000, 5 հատ 50.000, 10 հատ 20.000 դրամ արժողությամբ նվեր քարտեր Երևան Մոլի խանութներից գնումներ կատարելու համար և 50-ից ավել այլ նվերներ՝ «Նավապետ Քիդի գանձերի կղզի» զվարճանքի կենտրոնի, Kino Park-ի, «Մեգա Թոյս» խանութի, «Ալֆա-Ֆարմ» և «ԱԿԳ» դեղատների, «Կանտատա», «Կոկչյան» և Yerevan Mall-ում գործող մի շարք այլ խանութների կողմից: Իսկ գլխավոր մրցանակն էր տոմսեր դեպի Եգիպտոս՝ նախատեսված 2 անձի համար, որը շահեց Վարդուհի Միրզոյանը:
«Արդեն 5 տարի է, ինչ մեկնարկել է ակումբային կուտակային քարտի գաղափարը: Քարտը հնարավորություն է տալիս հաճախորդին կուտակել միավորներ և դրանք փոխարինել club.yerevanmall.am կայքում տեղադրված նվերների հետ: Յուրաքանչյուր հաճախորդ ունի իր անձնական էջը, որտեղ կարողանում է տեսնել իր հավաքած միավորները, իր համար հասանելի նվերները և բնականաբար ինքն է որոշում, թե որ նվերը վերցնի: Այսօր ունենք բավականին շատ մասնակիցներ, թվով մոտ 2000 հաճախորդ է մասնակցում:
Հունիսի 14-ին ունենք ավանդույթ դարձած ևս մեկ միջոցառում` նվիրված տղամարդկանց: «Մորուքն է, որ քեզ պիտի գեղեցկացնի» խորագրով միջոցառման ժամանակ տեղի կունենա խաղարկություն և 15 մորուքավոր տղամարդիկ կշահեն անվճար սպասարկման հնարավորություն «Կարո Աբաջյան բարբերշոփ»-ի կողմից: Լինելու է նաև խմիչքի հյուրասիրություն»,- ասաց Երևան Մոլի մարքեթինգի բաժնի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը:
Խաղարկության ընթացքում կայացավ նաև համերգային ծրագիր Marbey & Freeform Jazz Band-ի մասնակցությամբ:
























