Մահացել է Իսրայելի նախագահի կինը

13:31 • 04.06.19

Իսրայելում մահացել է նախագահի կինը՝ Նեխամա Ռիվլինը: Ամիսներ առաջ նա թոքի փոխպատվաստման վիրահատություն էր տարել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի վարչապետի աշխատակազմին հղումով:

Ռեուվեն Ռիվլինի կինը 73 տարեկան էր:

«Իսրայելի բոլոր քաղաքացիների հետ միասին ես և իմ կինը՝ Սառան, խորին ցավակցություններ ենք հայտնում նախագահի տիկնոջ՝ Նեխամա Ռիվլինի մահվան կապակցությամբ: Վերջին շրջանում մենք բոլորս աղոթում էինք նրա առողջացման համար, երբ նա արիաբար պայքարում էր իր կյանքի համար»,- ասվում է Բենյամին Նեթանյահուի անունից տարածված հայտարարության մեջ:

Նա տարիներ շարունակ տառապել է թոքերում ֆիբրոզ գործընթացից:

 

Супруга президента Израиля Реувена Ривлина Нехама Ривлин