Ոստիկանները ՀԲՃ ակտիվիստներին հորդորել են բացել դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը

13:26 • 04.06.19

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, թե ահազանգ են ստացել այն մասին, որ ոստիկաններն այսօր հորդորել են բացել դեպի հանք տանող ճանապարհը, որպեսզի «Լիդիան» ընկերությունն այնտեղ վնասների գնահատման աշխատանքներ կատարի։ Հաղորդագրությունում ասվում է.

«Ամուլսարի պահապաններից ահազանգ ենք ստացել, որ այսօր՝ հունիսի 4-ի առավոտյան, ոստիկանությունը հորդորում է դեպի հանք տանող ճանապարհները բացել, որպեսզի Լիդիանը ինչ-որ վնասների գնահատման աշխատանքներ կատարի այնտեղ։ 

ՀԲՃ կամավորական նախաձեռնությունը զորավիգ է Ամուլսարի պահապանների դիրքորոշմանը, որ հանքի հետ կապված որևէ աշխատանք Լիդիանը չի կարող կատարել Ամուլսարի տարածքում»։

Արդեն մի քանի ամիս է, ինչ ակտիվիստները փակել են Ամուլսար տանող ճանապարհը, և հանքը չի շահագործվում: