ՌԴ-ում անհայտ անձինք գողացել են գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջը

18:28 • 04.06.19

ՌԴ Մուրմանսկի մարզում քրեական գործ է հարուցվել երկաթուղային կամուրջի գողության պատճառով: Ինչպես հայտնում է Runa գործակալությունը, այս մասին տեղեկությունը հայտնվել է տարածաշրջանային դատախազության կայքում:

Գերատեսչության տվյալներով՝ նյութական վնասը կազմել է 600 000 ռուբլի: Նշվում է, որ Ումբա գետի վրայով անցնող կամուրջի հատվածն անհետացել է դեռևս մայիսին:

Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ 2019-ի մայիսին անհայտ անձը շահադիտական նպատակներով գողացել է 23 մետր երկարությամբ և 56 տոննա քաշով մետաղական կառույցը, որը պատկանում էր Կիրովի շրջանում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններից մեկին:

Դատախազության տվյալներով՝ կամուրջը անավարտ շինարարության կարգավիճակում էր: