39,500 դոլար և 191.235.000 դրամ արժողությամբ բաժնեմաս. նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հայտարարագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նորանշանակ տեղակալ Գրիշա Թամրազյանը 2019 թ. մարտի 5-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ Թամրազյանի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Փոխնախարար Թամրազյանը հայտարարագրում ներկայացրել է 191.235.000 դրամ արժողությամբ բաժնեմաս:
Ըստ հայտարարագրի՝ Գրիշա Թամրազյանը հանձնել է նաև 1.200.000 դրամ փոխառություն:
Թամրազյանի՝ ԱՄՆ դոլարով դրամական միջոցը կազմել է 39,500 ԱՄՆ դոլար:
Գրիշա Թամրազյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են միայն աշխատավարձից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ փոխնախարարը ստացել է 562,190 ՀՀ դրամ:










