Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանություն

15:35 • 04.06.19

Լուսանկարում՝ Վարդան Հարությունյանը


ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ավելի վաղ Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել: 

Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք: 

Նշանակվել է ԴԲՓ:  ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է քննություն: