Firecode Marathon` Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի ընթացքում

18:06 • 04.06.19

Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի շրջանակներում կկազմակերպվի նմանը չունեցող «Firecode Marathon» ծրագրավորողների մրցույթը։ Ծրագրավորղները, անկախ ծրագրավորման լեզվից և իրենց փորձից, կարող են գրանցվել և մասնակցել մրցույթին։ Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 15,000 ԱՄՆ դոլար։

Սամմիթի 7 օրերի ընթացքում ծրագրավորողները պետք է լուծեն այնքան խնդիր, որքան կհասցնեն, որոնց դիմաց կստանան միավորներ։

Մասնակցող կազմակերպությունները կներկայացնեն իրենց խնդիրները, որոնց համար տրվելու են որոշակի միավորներ։ Այն ծրագրավորողը, ով առաջինը կտա այդ խնդրի լուծումը, կստանա դրա համար նախատեսված միավորները։ Յուրաքանչյուր լուծված խնդրի դիմաց ծրագրավորողները կստանան դրամական մրցանակներ՝ կախված խնդրի բալային արժեքից։ Սամմիթի ավարտին այն ծրագրավորողը, ով հավաքած կլինի ամենաշատ միավորները, կստանա հավելյալ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակ։

Միջոցառումը կանցկացվի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Սևանում։ Մասնակիցները մնալու են վրաններում և կիսելու են կենցաղ միմյանց հետ։ Ամբողջ աշխարհից հրավիրվելու են բարձրակարգ խոսնակներ և բիզնես փորձագետներ, ովքեր իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ։

Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ը կհամախմբի ավելի քան 1000 ձեռներեցների ողջ աշխարհից։ Սամմիթը յուրահատուկ հարթակ է ոչ միայն մրցանակներ շահելու, այլ նաև նոր գործընկերներ ձեռք բերելու և ստարտափ թիմերի միանալու համար։

Մրցույթին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։