Փրկարարները 2 սահնօձ, 4 շահմար, 1 չպարզված տեսակի օձ են բռնել
10:38 • 04.06.19
Հունիսի 3-4-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 շահմար, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Placeholder










