Տաշիրի տներից մեկում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու դի. ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանություն է եղել. Shamshyan.com

20:26 • 04.06.19

Հունիսի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում դի կա: Նշված վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի 220 տան բնակիչ, 40-ամյա Վահան Գալստյանն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Տան ներսում և դարպասի մոտ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ դրանից առաջ վիճաբանություն է տեղի ունեցել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: