Թրամփը «քնով է անցել» Էլիզաբեթ Երկրորդի ելույթի ժամանակ (տեսանյութ)

19:59 • 04.06.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ննջել է Մեծ Բրիտնիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ելույթի ընթացքում Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ընդունելության ժամանակ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով բրիտանական աղբյուրին, տեսախցիկները ֆիքսել են ամերիկացի առաջնորդին, երբ նա սկսել է կամաց-կամաց կախել գլուխը, ապա միանգամից բարձրացրել է այն:

Նշվում է, որ Թրամփը «քնով է անցել» ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների մասին թագուհու ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահը երկրի առաջին տիկնոջ հետ միասին եռօրյա այցով Միացյալ Թագավորություն է ժամանել հունիսի 3-ին: