Արգենտինայում բողոքի ցույցեր ու երթեր են անցկացվել կանանց նկատմամբ բռնությունների դեմ

11:06 • 04.06.19

 

Արգենտինայում երկուշաբթի բողոքի ցույցեր ու երթեր են անցկացվել կանանց նկատմամբ բռնությունների դեմ, հայտնում է TN հեռուստաալիքի կայքը:

Կանայք ու տղամարդիկ հավաքվել են Բուենոս Այրեսի կենտրոնում՝ պարզելով «Ոչ մեկով պակաս» գրությամբ պաստառներ: Սա Արգենտինայում կանանց իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող խոշոր շարժման կարգախոսն է: Շարժումը նման ակցիաներ է կազմակերպում արդեն 5-րդ տարին անընդմեջ:

Հանրահավաքի մասնակիցների վրա եղել են կանաչ և մանուշակագույն գույների տարբեր դետալներ: Կանաչը խորհրդանշում է երկրում գործող հղիության արհեստական ընդհատումների արգելքի հետ անհամաձայնությունը, երկրորդը համարվում է շարժման գույնը և նշանակում է բռնության դեմ պայքար:

Արգենտինայի Գերագույն դատարանին կից կանանց հարցերով վարչության տվյալների համաձայն՝ 2018 թվականին 278 կին է սպանվել գենդերային հողի վրա: Սպանությունների 56 տոկոսի դեպքում նրանք սպանվել են իրենց զուգընկերների, ամուսինների, սիրելիների ձեռքով, 15 տոկոսը՝ հարազատների:

 

Ni Una Menos: hubo masivas manifestaciones en contra de la violencia machista en todo el país. (Fuente: Télam).